Սիրիան հակադարձել է ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66054-Սիրիան_հակադարձել_է_ԱՄՆ_ի_անհիմն_մեղադրանքներին
Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-և չի կարողացել փաստեր ներկայացնել` այդ երկրի կողմից Խան Շեյխուն տարածքի դեմ կատարած քիմիական հարձակման վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները ապացուցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 07:21 Asia/Tehran
  • Սիրիան հակադարձել է ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներին

Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-և չի կարողացել փաստեր ներկայացնել` այդ երկրի կողմից Խան Շեյխուն տարածքի դեմ կատարած քիմիական հարձակման վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները ապացուցելու համար:

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն՝ Սիրիայի ԱԳՆ-ը անհիմն է համարել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ հնչեցրած մեղադրանքները և ընդգծել է.-«ԱՄՆ-ի կողմից մեղադրանքները ոչ մի հավաստի տեղեկությունների և բացատրության վրա են ներկայացված:

Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օրերս ԱՄՆ-ը փորձում է հակաքարոզչություն տանել Սիրիայի դեմ և հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստվում է Սիրիայի քաղաքացիների դեմ քիմիական հարձակում իրականացել, սակայն այդ հայտարարություններն անհիմն են: 

Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ն նման հայտարարություններ անելով միտում ունի արդարացնել Սիրիայի դեմ իրականացրած ռազմական հարձակումները: 

Սիրիայի ԱԳՆ-ն  հստակեցրել է.«Այն բանից հետո երբ Սիրիան և նրա դաշնակիցները մեծ հաղթանակներ են արձանագրել ահաբեկիչների դեմ պայքարում ավելի է մեծացել Վաշինգտոնի սպառնալիքները Սիրիայի դեմ»: