Սիրիայում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի նախագծի բացահայտումը
Սիրիայի ընդդիմադիր խմբի մեջ գտնվող մի աղբյուր հայտարարել է.«ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան մտադիր են Սիրիայի որոշ նահանգները հանձնել ընդդիմադիր արաբներին և որոշ շրջաններ էլ Սիրիայի քրդերին»:
Հուլիսի 11-ին Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, ընդդիմադիրների «Սիրիական հայրենական կոալիցիա» կոչվող աղբյուրը հայտարարել է.«Վաշինգտոնը և Ռիադը Ռաքքա քաղաքը նկատի են առել Սիրիայի ընդդիմադիրների տեղակայման համար: Այդ նախագծի իրականացման համար ԱՄՆ-ն 100 մլն. դոլար բյուջե է հատկացրել»: Այդ մասնատողական նախագծում Ռաքքայի, Դեյր Էլ-Զորի, Հոմսի ու Հալեպի կառավարումը հանձնվելու է արաբ ընդդիմադիրներին:
Սիրիացի ընդդիմադիրների հաղորդմամբ, Հասքե, Թե Աբյազ, Մանբաջ, Ղամիշլի, Ռաս Ալ-Էյն, Շեյխ Իսա, Աֆրեյն և Ալ-Դերբասիե շրջաններն էլ հանձնվլու են քրդերին: