Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68160-Սիրիայում_ԱՄՆ_ռազմական_ներկայությունը_հակասում_է_միջազգային_իրավունքի_նորմերին
ԱՄՆ նախկին դիվանագետի համոզմամբ Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2017 14:39 Asia/Tehran
  • Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը  հակասում է միջազգային իրավունքի նորմերին

ԱՄՆ նախկին դիվանագետի համոզմամբ Սիրիայում այդ երկրի ռազմական ներկայությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախկին դիվանագետ՝ Ջիմ Ջաթրասն ասել է.«Հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը, կասկած չկա, որ Սիրիայում ԱՄՆ քայլերն ամբողջությամբ անօրինական են»:

Ջաթրասը հավելել է.«Դաշինքներն ու կոնվենցիաները, ինչպես ՄԱԿ-ի կանոնագիրը, պարտադիր են  բոլոր երկրների  համար»:

Սիրիայում տիրող ճգնաժամը մեկնարկել է 2011 թվականին Սաուդյան Արաբիայի ,ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների ,այդ թվում Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների ծավալուն հարձակումներով: Այդ երկրների նպատակն է տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարությանը: