Ֆուադ Մաասում.«Ներկայումս Իրաքից Քուրդստանի անջատումը հնարավոր չէ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68740-Ֆուադ_Մաասում._Ներկայումս_Իրաքից_Քուրդստանի_անջատումը_հնարավոր_չէ
Քուրդստանի տարածաշրջանում հանրաքվեի անցկացումը լոկ ցանկություն համարելով, Իրաքի նախագահը նշել է.«Ներկայումս Իրաքից Քուրդստանի տարածաշրջանի անջատումը հնարավոր չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 14:27 Asia/Tehran
  • Ֆուադ Մաասում.«Ներկայումս Իրաքից Քուրդստանի անջատումը հնարավոր չէ»

Քուրդստանի տարածաշրջանում հանրաքվեի անցկացումը լոկ ցանկություն համարելով, Իրաքի նախագահը նշել է.«Ներկայումս Իրաքից Քուրդստանի տարածաշրջանի անջատումը հնարավոր չէ»:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, օգոստոսի 1-ին դիվանագիտական պատվիրակություննեի հետ Բաղդադում կայացած հանդիպմանը, կարևորելով միասնական Իրաքի պահպանումը, Ֆուադ Մաասումը հայտարարել է.«Ներկայումս չենք կարող իրականացնել Քուրդստանում հանրաքվեի ացկացման նախագիծը»:

Լրատվական կենտրոններից մեկի կողմից Իրաքի Քուրդստանի տարածաշրջանում անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, բնակչության ավելի քան 60 տոկոսը դեմ է այդ տարածքում հանրաքվեի անցկացմանը:

Իրաքի նախագահը  կարևորել է այդ երկրում քաղաքական գործըթացի շարունակումը, պառլամենտական ընտրությունների անցկացումը և Արբիլի ու Բաղդադի միջև առկա խնդիրների կարգավորումը:

Ֆուադ Մաասումն Իրաքի բարեկամ երկրներին կոչ է արել ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրված տարածքների վերակառուցման հարցում աջակցել այդ երկրին: