Ամիր Աբդոլլահյան. Իրանը կանգնած կմնա Սիրիայի կողքին
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծեց, որ մինչև ահաբեկչության դեմ Սիրիայի վերջնական հաղթանակն այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին պաշտպանելու ԻԻՀ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Դամասկոսում Սիրիայի վարչապետ Խամիսի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Սիրիայի բանակի և դիմադրության վերջին հաղթանակների կապակցությամբ, որոնցից վերջինը գրանցվեց Լիբանանի «Աըրսալ»-ի և Սիրիայի «Արևմտյան Ալ-Ղալամուն»-ի բարձրունքներում, նշել է. «Տարածաշրջանային ու միջազգային դիրքերի ամրապնդման նպատակով Իրանի և Սիրիայի տարբեր կառույցների շարունակական խորհրդակցություններն ու համադրումները շարունակվում են»:
Շուրջ երեք տարի «Ջեբհաթ-ալ-Նուսրա» և ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբերի գրավման տակ գտնվող Լիբանանի «Աըրսալ»-ի և Սիրիայի «Արևմտյան Ալ-Ղալամուն»-ի բարձրունքների ազատագրման գործողությունը սկսվեց հուլիսի 21-ին: Արդյունքում Լիբանանի դիմադրության ուժերը կարողացան ազատագրել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի կողմից գրավված տարածքների ավելի քան 95 տոկոսը: Այս գործողության ընթացքում սպանվեցին ու ձերբակալվեցին «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբի հարյուրավոր անդամներ:
Հանդիպման ժամանակ Սիրիայի վարչապետ Խամիսն ասել է. «Ճգնաժամը սկսվելուց հետո պաշտոնական Դամասկոսը ողջունել է ճգնաժամն առանց Սիրիայի ազգային արժեքներին ու սկզբունքներին վնաս պատճառելու խաղաղ միջոցներով կարգավորելու նպատակը հետապնդող տարածաշրջանային ու միջազգային բոլոր նախագծերը»: