2017թ. հուլիսին Սիրիայի Ռաքքայում զոհվել է 189 խաղաղ քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68894-2017թ._հուլիսին_Սիրիայի_Ռաքքայում_զոհվել_է_189_խաղաղ_քաղաքացի
Սիրիական ԶԼՄ-ները հայտարարել են.«2017թ. հուլիսին ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիայի ավիահարձակումների հետևանքով Սիրիայի Ռաքքայում զոհվել է առնվազն 189 խաղաղ քաղաքացի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 07:57 Asia/Tehran
  • 2017թ. հուլիսին Սիրիայի Ռաքքայում զոհվել է 189 խաղաղ քաղաքացի

Սիրիական ԶԼՄ-ները հայտարարել են.«2017թ. հուլիսին ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիայի ավիահարձակումների հետևանքով Սիրիայի Ռաքքայում զոհվել է առնվազն 189 խաղաղ քաղաքացի»:

Վկայակոչելով Սիրիայում գործող մարդու իրավունքների պաշտպան խմբերը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ հուլիս ամսին ԱՄՆ-ի հակաիլիպական կոալիցիայի կործանիչները 633 անգամ ռմբակոծել են Սիրիայի Ռաքքա քաղաքը:

Երեքշաբթի օրը նույնպես, Ռաքքայի վրա կատարված ավիահարձակումից զոհվել է 30 խաղաղ քաղաքացի:

Մարդու իրավունքների պաշտպան կառույցների մեծ մասը հաղորդել էին, որ անցած 8 ամիսների ընթացքում Ռաքքայի վրա կատարված ավիահարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հարյուր մարդ և զոհված խաղաղ քաղաքցիների թիվը հատկապես Ռաքքայում ու Դեյլ Ալ-Զորում ավելացել է:

Ահաբեկչական խմբերի դեմ պատերազմի պատրվակով ԱՄՆ-ի բազմիցս հարձակման թիրախ է դարձրել Իրաքի ու Սիրիայի խաղաղ քաղաքացիներին: