2017թ. հուլիսին Սիրիայի Ռաքքայում զոհվել է 189 խաղաղ քաղաքացի
Սիրիական ԶԼՄ-ները հայտարարել են.«2017թ. հուլիսին ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիայի ավիահարձակումների հետևանքով Սիրիայի Ռաքքայում զոհվել է առնվազն 189 խաղաղ քաղաքացի»:
Վկայակոչելով Սիրիայում գործող մարդու իրավունքների պաշտպան խմբերը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ հուլիս ամսին ԱՄՆ-ի հակաիլիպական կոալիցիայի կործանիչները 633 անգամ ռմբակոծել են Սիրիայի Ռաքքա քաղաքը:
Երեքշաբթի օրը նույնպես, Ռաքքայի վրա կատարված ավիահարձակումից զոհվել է 30 խաղաղ քաղաքացի:
Մարդու իրավունքների պաշտպան կառույցների մեծ մասը հաղորդել էին, որ անցած 8 ամիսների ընթացքում Ռաքքայի վրա կատարված ավիահարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հարյուր մարդ և զոհված խաղաղ քաղաքցիների թիվը հատկապես Ռաքքայում ու Դեյլ Ալ-Զորում ավելացել է:
Ահաբեկչական խմբերի դեմ պատերազմի պատրվակով ԱՄՆ-ի բազմիցս հարձակման թիրախ է դարձրել Իրաքի ու Սիրիայի խաղաղ քաղաքացիներին: