Սիրիայի Հոմս քաղաքում լարվածության թուլացման գոտի է ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68928-Սիրիայի_Հոմս_քաղաքում_լարվածության_թուլացման_գոտի_է_ստեղծվել
Ռուսաստանը և սիրիական ընդդիմությունը համաձայնության են եկել այդ երկրի հյուսիսային շրջաններում լարվածության թուլացման գոտի ստեղծելու շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 13:42 Asia/Tehran
  • Սիրիայի Հոմս քաղաքում լարվածության թուլացման  գոտի է ստեղծվել

Ռուսաստանը և սիրիական ընդդիմությունը համաձայնության են եկել այդ երկրի հյուսիսային շրջաններում լարվածության թուլացման գոտի ստեղծելու շուրջ:

Reuters գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ Սիրիայի հյուսիսային Հոմս քաղաքում հինգշաբթի օրը հրադադար կհաստատվի :

Հուլիսի 31-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության և  սիրիական ընդդիմության ներկայացուցիչները Կահիրեում հանդիպման ժամանակ պայմանավորվել են ստեղծել լարվածության թուլացման երրորդ գոտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Հունիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով կայացած հինգերորդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր  կայացել լարվածության թուլացման գոտիներ ստեղծել Սիրիայի 4 տարածքներում»,- ասել է նա։

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան երաշխավորում են Սիրիայի հրադադարը: