Սիրիայի Հոմս քաղաքում լարվածության թուլացման գոտի է ստեղծվել
Ռուսաստանը և սիրիական ընդդիմությունը համաձայնության են եկել այդ երկրի հյուսիսային շրջաններում լարվածության թուլացման գոտի ստեղծելու շուրջ:
Reuters գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ Սիրիայի հյուսիսային Հոմս քաղաքում հինգշաբթի օրը հրադադար կհաստատվի :
Հուլիսի 31-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները Կահիրեում հանդիպման ժամանակ պայմանավորվել են ստեղծել լարվածության թուլացման երրորդ գոտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը։
Հունիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով կայացած հինգերորդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր կայացել լարվածության թուլացման գոտիներ ստեղծել Սիրիայի 4 տարածքներում»,- ասել է նա։
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան երաշխավորում են Սիրիայի հրադադարը: