Պահանջվել է դադարեցնել Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները
ԱՄՆ-ում հակապատերազմ վեց խմբեր պահանջել են վերջ տալ Սիրիայի օդային սահմաններում ամերիկյան ռազմական ինքնաթիռների գործողություններին:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ում հակապատերազմ վեց խմբեր Վաշինգտոնում գումարած նիստում ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել ամերիկյան ռազմական ինքնաթիռները հեռացնել Սիրիայի օդային սահմաններից:
«Ռութս Աքշեն» հակապատերազմ հաստատության տնօրեն Նորման Սալոմոնն այդ նիստում ասել է. «Այս հաստատությունն ու հինգ այլ հաստատություններ, այդ թվում «Հանուն խաղաղության ամերիկացի վետերանների խումբ»-ը, «Պատերազմից զերծ աշխարհ հաստատություն»-ը, «Դիտորդ հաստատություն»-ը (watchdog.net), ինչպես նաև «Դեյլի Քաս» և «Նեյշըն» պարբերաթերթերը պահանջել են, որպեսզի ԱՄՆ-ն վերջ տա 2014 թվականի սեպտեմբերից սկսված Սիրիայում իր օդային գործողություններին»:
«ԱՄՆ-ն այն պայմաններում է շարունակում Սիրիայում իր ավիահարվածները, երբ այդ գործողությունը չի օգնել ճգնաժամի մեղմացմանը և նույնիսկ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լարվածության սրման պատճառ է դարձել»,-հայտարարել է «Ռութս Աքշեն» հակապատերազմ հաստատության տնօրենը:
Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն անցած շաբաթ օրը Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի բնակիչների տներն ու բնակելի տարածքները ղեկավարվող հրթիռների թիրախ դարձրեցին, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին 43 սիրիացի կանայք ու երեխաներ: