Ռուսաստանը եւ Կատարը ծրագրել են ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել
Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով Կատար է ժամանել:
Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով Կատար է ժամանել, որտեղ ծրագրել է ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական համաձայնագիր ստորագել: Հոկտեմբերի 25-ին այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա Ռուսաստանի պատմության մեջ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Կատար: «Կատարի պաշտպանության հարցերով պետական նախարար Հալիդ բեն Մոհամմադ Ալ Աթիյայի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմական եւ ռազմատեխնիակական համագործակցության հարցեր»,- լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նախատեսվում է, որ Շոյգուին կընդունի Կատարի էմիր շեյխ Թամին բեն Համադ Ալ Թանին, հանդիպման ընթացքում կքննարկվեն գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:
News.am