Եվրամիությունն պաշտպանում է Լիբանանի կայունությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75865-Եվրամիությունն_պաշտպանում_է_Լիբանանի_կայունությունը
Լիբանանի վարչապետի հրաժարականից հետո, Եվրամիությունը հայտնել է իր աջակցությունն այդ երկրի միատարրության ու կայունության նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 12:38 Asia/Tehran
  • Եվրամիությունն պաշտպանում է Լիբանանի կայունությունը

Լիբանանի վարչապետի հրաժարականից հետո, Եվրամիությունը հայտնել է իր աջակցությունն այդ երկրի միատարրության ու կայունության նկատմամբ:

Reuters գործակալությն փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, Եվրամիությունը Լիբանանի բոլոր կողմերին կոչ է արել կառուցողական երկխոսություն վարել և համագործակցել երկրի տարբեր կառույցների ամրապնդման ուղղությամբ:

Եվրամիության հաղորդագրությունում, լիբանանյան բոլոր կողմերին կոչ է  արվել երկրի Սահմանադրության ուղղությամբ, հարգել 2018 թվականի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը:

2017 թվականի նոյեմբերի 4-ին Սաադ Հարիրին Արաբիա այցի ժամանակ հայտնել էր իր հրաժարականի մասին, ապա անհիմն հայտարարություններ էր  արել ԻԻՀ-ի և Լիբանանի Հեզբոլլահի դեմ:

Հակաիրանական ու Հեզբոլլահին դեմ հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ալե-Սաուդը եղել է Հարիրիի այդ անակնկալ քայլի գլխավոր դերակատարը: