Ռազմական հսկայական ծախսերը սաուդական ռեժիմին հարկադրել են բարձրացնել էներգակիրների գները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i80317-Ռազմական_հսկայական_ծախսերը_սաուդական_ռեժիմին_հարկադրել_են_բարձրացնել_էներգակիրների_գները
Հարևան և տարածաշրջանային երկրներում սաուդական ռեժիմի ուղղակի միջամտությունների և ռազմական հսկայական ծախսերը, ինչպես նաև բյուջետային դեֆիցիտը ռեժիմին հարկադրել են Արաբիայում բարձրացնել էներգակիրների գները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 01, 2018 17:54 Asia/Tehran
  • Ռազմական հսկայական ծախսերը սաուդական ռեժիմին հարկադրել են բարձրացնել էներգակիրների գները

Հարևան և տարածաշրջանային երկրներում սաուդական ռեժիմի ուղղակի միջամտությունների և ռազմական հսկայական ծախսերը, ինչպես նաև բյուջետային դեֆիցիտը ռեժիմին հարկադրել են Արաբիայում բարձրացնել էներգակիրների գները:

«21» արաբական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ռիադի կառավարությունը մտադիր է 2018 թվականի սկզբից Արաբիայում 82-ից 126 տոկոսով բարձրացնել բենզինի գները, ինչը զայրացրել է քաղաքացիներին:

Ըստ աղբյուրի՝ հասարակական հարցերի փորձագետները համոզված են, որ սաուդական ռեժիմն առանց ժողովրդի կենցաղային պայմանները հաշվի առնելու, բարձրացրել է գները և հարկերը, որի հետևանքով էլ երկրում ավելացել են էներգակիրների գները: Գների բարձրացումից տուժելու են հասարակության աղքատ և միջին խավերը:

Արաբիայից բացի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ ևս երեք երկրներ ՝ Արաբական միացյալ Էմիրությունները, Կատարը և Օմանը երկուշաբթի ՝ հունվարի մեկից բարձրացրել են բենզինի գները:

Տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում Եմենում ռազմական միջամտությունների պատճառով Արաբիայում բարձրացել են ծախսերը: