Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի կենտրոնական հատվածում
Մայիս 17, 2018 08:38 Asia/Tehran
Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը երկրի կենտրոնական շրջանում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են հեռանալ իրենց վերջին հենակետերից:
Այս մասին հայտնում է Press TV-ն՝ նշելով, որ գրոհայինները Սիրիայի կենտրոնական շրջաններից հեռացել են Դամասկոսի հետ պայմանավորվածությամբ իրականացված տարհանման գործընթացի շրջանակներում:
Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գրոհայիններն ու նրանց հարազատները տարհանվել են Հոմս և Համա նահանգների միջև սահմանային շրջաններից և տեղափոխվել են Իդլիբ:Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ շուրջ 34 000 մարդ է տարհանվել՝ լքելով պայմանավորված տարածքները:
Պիտակ