Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի կենտրոնական հատվածում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91758-Սիրիայի_կառավարական_ուժերը_լիակատար_վերահսկողություն_են_հաստատել_երկրի_կենտրոնական_հատվածում
Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը երկրի կենտրոնական շրջանում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են հեռանալ իրենց վերջին հենակետերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 08:38 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի կենտրոնական հատվածում

Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը երկրի կենտրոնական շրջանում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են հեռանալ իրենց վերջին հենակետերից:

Այս մասին հայտնում է Press TV-ն՝ նշելով, որ գրոհայինները Սիրիայի կենտրոնական շրջաններից հեռացել են Դամասկոսի հետ պայմանավորվածությամբ իրականացված տարհանման գործընթացի շրջանակներում:

Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գրոհայիններն ու նրանց հարազատները տարհանվել են Հոմս և Համա նահանգների միջև սահմանային շրջաններից և տեղափոխվել են Իդլիբ:Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ շուրջ 34 000 մարդ է տարհանվել՝ լքելով պայմանավորված տարածքները: