Ալբարղուսի.«Վերադարձի իրավունք ցույցերը Պաղեստինի ժողովրդի դիմադրության իրական պատկերն են»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99390-Ալբարղուսի._Վերադարձի_իրավունք_ցույցերը_Պաղեստինի_ժողովրդի_դիմադրության_իրական_պատկերն_են
Պաղեստինի Ազգային նախաձեռնության կոմիտեի գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինցի փախստականների «վերադարձի իրավունքը» ցույցերն արտահայտում են Պաղեստինի ժողովրդի դիմադրության իրական պատկերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2018 15:14 Asia/Tehran
  • Ալբարղուսի.«Վերադարձի իրավունք ցույցերը Պաղեստինի ժողովրդի դիմադրության իրական պատկերն են»

Պաղեստինի Ազգային նախաձեռնության կոմիտեի գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինցի փախստականների «վերադարձի իրավունքը» ցույցերն արտահայտում են Պաղեստինի ժողովրդի դիմադրության իրական պատկերը»:

Պաղեստինի Ազգային նախաձեռնության կոմիտեի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ալբարղուսին այսօր ասել է.«Յուրաքանչյուր ուրբաթ օրն անցկացվող պաղեստինցիների «վերադարձի իրավունքը» ցույցերը խիզախ քայլ են և ունեն պարզ ուղերձ, այն է՝ Պաղեստինի ժողովուրդը կշարունակի պայքարել և դիմակայել բոլոր սադրանքներին»:

Ալբարղուսին քննադատելով Գազայի դեմ Պաղեստինի ինքնավար վարչակազմի քայլերն ասել է.«Գազայի դեմ ուղղված  քայլերը խորացնում են այդ տարածքի ճգնաժամը»:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի ավագ անդամ Էսմայիլ Ռեզվանը ևս ասել է.«Վերադարձի իրավունք քայլարշավը  և Գազայի շրջափակման վերացումը նշանակում են ընդգծել Պաղեստինի ժողովրդի միասնանակության և այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը»: