Եվրոպան պիտի կանխի ՀԳՀԾ-ի լիարժեք ձախողումը
(last modified Fri, 18 Jan 2019 08:26:16 GMT )
Հունվար 18, 2019 11:56 Asia/Tehran
  • Եվրոպան պիտի կանխի ՀԳՀԾ-ի լիարժեք ձախողումը

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբանը Եվրոպայի համար չափազանց կարևոր է բնութագրել ՀԳՀԾ-ի պահպանումը

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի (ECFR) հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էլի Գերանմայեն, մի զեկույցում ընդգծել է Եվրոպայի համար միջուկային համաձայնության ապահովական ու ռազմավարական մեծ նշանակությունը և հայտարարել է. «Իրանն ու համաշխարհային գերտերությունները գիտակցում են համաշխարհային անվտանգության տարածման ուղղությամբ այս համաձայնության նշանակությունը»:

Գերանմայեն նկատելով, որ 80 միլիոն բնակչությամբ Իրանի դեմ հարձակում գործելու ԱՄՆ-ի և կամ Սիոնիստական ռեժիմի ցանկացած որոշումը Եվրոպայում ու աշխարհում նոր ճգնաժամերի ձևավորման պատճառ կդառնա, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն լիարժեք ձախողումից փրկելու համար, Եվրոպան պիտի ի գործ դնի իր բոլոր ջանքերը»:

Գերանմայեն նույն շրջանակում է մեկնաբանել Լեհաստանում հակաիրանական նիստը և ասել է. «Փետրվարի 13-ին այդ նիստը գումարելով ծայրահեղականները ցանկանում են լրացնել իրենց նախագիծը, հետևաբար ԵՄ-ն բացահայտ կերպով պիտի  իր հակադրվի դրան»: