Բելգիան ողջունել է եվրոպական ֆինանսական մեխանիզմի ստեղծումը
Բելգիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է Եվրամիության ֆինանսական մեխանիզմի՝ Instex-ի ստեղծումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բելգիայի արտգործնախարար Դիդիյե Ռինդրսը, Բուխարեստում Եվրախորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակում, ասել է. «Բելգիան աջակցում է Իրանի հետ միջուկային գործարքին եւ Եվրոպական ֆինանսական մեխանիզմին»:
Նա հավելել է. «Instex գործիք է Իրանի հետ առեւտրափոխանակմանն աջակցելու եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար: Եվրոպական ընկերությունները կարող են օգտագործել այն Իրանի հետ առեւտրի համար»:
Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հեյկո Մաասը, Ջերեմի Հանթնն ու Ժան-Իվ Լը Դրիանը, Բուխարեստում ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմի՝ INSTEX-ի գործադրման մասին:
INSTEX-ը կհյուրընկալի Փարիզը, իսկ գերմանական հայտնի մի բանկ կստանձնի դրա պատասխանատվությունը: Բրիտանիան հանդես է գալու վերահսկիչ կազմի դերում: