ԱՄՆ-ի ոստիկանությունը գրոհել է Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանության վրա
ԱՄՆ-ի ոստիկանությունը գրոհել է Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանության վրա:
Ռաշա Թուդեյ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոստիկանության այդ քայլը միջազգային օրենքների խախտում է համարվում:
Հյուսիսային Ամերիկայի հարցերով Վենեսուելայի փոխարտգործնախարար՝ Կարլոս Ռոնը Վաշինգտոնին զգուշացնելով ասել է.«Վենեսուելայի դեսպանություն ապօրինի ներխուժումը հարձակում է այս երկրի դեմ»:
Հաղորդման համաձայն, որոշ ժամանակ էր, որ Մադուրոյի կողմնակիցները համախմբվել էին Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատանը, որպեսզի ԱՄՆ-ում այդ երկրի ընդդիմության ներկայացուցիչ Կառլոս Վեչիոն չկարողանա մուտք գործել այդ դիվանագիտական տարածք: Սակայն ԱՄՆ-ի ոստիկանությունը դեսպանությունը նրանցից ազատելու համար գրոհել է այնտեղ:
ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Վենեսուելայի ընդդիմությանը հովանավորելով, փորձում են կործանել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական կառավարությունը: