Պուտինն ընդգծել է ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի անարդյունավետությունը
(last modified Tue, 14 May 2019 13:35:51 GMT )
Մայիս 14, 2019 18:05 Asia/Tehran
  • Պուտինն ընդգծել է ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի անարդյունավետությունը

Հայտարարելով ՌԴ նախագահի դիրքորոշման մասին, Կրեմլի խոսնակը շեշտել է.«ԱՄՆ-ի հակաիրանական ճնշումներն անարդյունավետ են»:

Երեքշաբթի օրը, հայտնելով միջուկային համաձայնության շուրջ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, Կրեմլի խոսնակ Դմիտի պեսկովը շեշտել է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշումների ավելացումը ապարդյուն է լինելու»:

ՌԴ-ի նախագահական պալատի խոսնակը հավելել է.«Թե Մոսկվան և թե եվրոպական երկրները կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը»:

Կրոմլի խոսնակը նույնպես հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է Սոչիի նավահանգստում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել երկկողմ հարաբերությունները և ռազմավարական կայունության, միջուկայից զինաթափման հետ կապված խնդիրներն ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ու համաշխարհային կարևոր խնդիրներ այդ թվում Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի, և Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալվող խնդիրները»:

Աննախադեպ պատժամիջոցներով ԱՄՆ-ն ամենախիստ ճնշումներն է սահմանել Իրանի դեմ՝ Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունների նպատակով: Թեհրանը շեշտել է, որ չնայած ճնշումներին, չի հանձվի: