Մադուրոն զգուշացրել է Զինված ուժերում դավաճանների առկայության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i107614-Մադուրոն_զգուշացրել_է_Զինված_ուժերում_դավաճանների_առկայության_մասին
Վենեսուելայի ձախողված հեղաշրջոիմից հետո, այդ երկրի նախագահը զգուշացրել է Զինված ուժերում դավաճանների առկայության ամսին: Մադուրոն ասել է. «Վենեսուելայի Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն դիմակայելու սպառնալիքներին և բոլոր իրավիճակներում պահպանեն իրենց միասնությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 08:45 Asia/Tehran
  • Մադուրոն զգուշացրել է Զինված ուժերում դավաճանների առկայության մասին

Վենեսուելայի ձախողված հեղաշրջոիմից հետո, այդ երկրի նախագահը զգուշացրել է Զինված ուժերում դավաճանների առկայության ամսին: Մադուրոն ասել է. «Վենեսուելայի Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն դիմակայելու սպառնալիքներին և բոլոր իրավիճակներում պահպանեն իրենց միասնությունը»:

Վենեսուելայի նախագահը հավելել է. «Եթե պարզվի որ որևէ զինվորական դավաճանել է երկրին, պետք է ձերբակալվի»:

Ապրիլի 30-ին, Վենեսուելայի մի խումբ զինվորականներ իրենց հովանավորությունն էին հայտնել այդ երկրի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոյին, սակայն ԱՄՆ-ի կողմից հովանավորություն ստացած նրանց փոքրիկ հեղաշրջումը տապալվել էր:

Ներկայումս, Գուայդոն և նրա կողմնակիցները, որոնց դիրքերը թուլացել են, կառավարությանը բանակցության առաջարկ են ներկայացրել:

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները, պայքարում են Վենեսուելայի օրինական կառավարությանը տապալելու համար, քանի որ վերջինս ունի հակաամերիկյան տրամադրվածություն: