Վենեսուլայում տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով, Գուայդոյի ելույթը չեղյալ է հայտարարվել
Հունիս 30, 2019 14:45 Asia/Tehran
Վենեսուելայի ժողովուրդը չեղարկել է այդ երկրի օրինական կառավարության ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գույադոյի ելույթը:
Վենեսուելայում ԱՄՆ-ին կապված ընդդիմադիրների ղեկավար Խուան Գուայդոն Լագուայրա նավահանգստային քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս կաթոլիկ եկեղեցի այցելելու պահին հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին:
Գուայդոն պետք է ելույթ ունենար եկեղեցում,սակայն ակցիայի մասնակից մի կին, նրան բարձրաձայն կոչել է «դավաճան»:
Բողոքի ակցիայի պատճառով Գուայդոյի ելույթը չեղյալ է հայտարարվել:
2019 թվականի հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: Այդ օրվանից, այդ երկրում իրավիճակը լարված է:
ԱՄՆ-ն պաշտոնապես ու բացահայտորեն աջակցել է Գուայդոյին:
Պիտակ