Վենեսուլայում տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով, Գուայդոյի ելույթը չեղյալ է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i108957-Վենեսուլայում_տեղի_ունեցած_բողոքի_ակցիայի_պատճառով_Գուայդոյի_ելույթը_չեղյալ_է_հայտարարվել
Վենեսուելայի ժողովուրդը չեղարկել է այդ երկրի օրինական կառավարության ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գույադոյի ելույթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 14:45 Asia/Tehran
  • Վենեսուլայում տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով, Գուայդոյի ելույթը չեղյալ է հայտարարվել

Վենեսուելայի ժողովուրդը չեղարկել է այդ երկրի օրինական կառավարության ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գույադոյի ելույթը:

Վենեսուելայում ԱՄՆ-ին կապված ընդդիմադիրների ղեկավար Խուան Գուայդոն Լագուայրա նավահանգստային քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս կաթոլիկ եկեղեցի այցելելու պահին հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին: 

Գուայդոն պետք է ելույթ ունենար եկեղեցում,սակայն ակցիայի մասնակից մի կին, նրան բարձրաձայն կոչել է «դավաճան»:

Բողոքի ակցիայի պատճառով Գուայդոյի ելույթը չեղյալ է հայտարարվել:

2019 թվականի հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: Այդ օրվանից, այդ երկրում իրավիճակը լարված է: 

ԱՄՆ-ն պաշտոնապես ու բացահայտորեն աջակցել է Գուայդոյին: