Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Վենեսուելայի նավթի արտահանումն ավելանում է
https://parstoday.ir/hy/news/world-i109075-Չնայած_ԱՄՆ_պատժամիջոցներին_Վենեսուելայի_նավթի_արտահանումն_ավելանում_է
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, մեծացել է Վենեսուելայի նավթի արտահանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 14:43 Asia/Tehran
  • Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, Վենեսուելայի  նավթի արտահանումն ավելանում է

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, մեծացել է Վենեսուելայի նավթի արտահանումը:

Reuters- ի հաղորդման համաձայն, Վենեսուելայի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է, որ հունիսին նավթի արտահանումը հարաբերականորեն աճել է:

Վենեսուելայի նավթային ընկերությունը եւ նրա հետ փոխկապակցված ընկերությունները, 2019 թ. հունիսին թողարկել են օրական 1,1 մլն բարել նավթ եւ վերամշակված նավթ: Մայիսի համեմատ աճը կազմել է 26 տոկոս:

Չինաստանը, 59%, Հնդկաստանը `18%, իսկ Սինգապուրը 10% , Վենեսուելայի նավթային գնորդներն են:

Վենեսուելան, որպես Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ, կարողացել է իր արտահանման մակարդակը  հասցնել 019 թ. սկզբի ծավալներին:

Սա այն պայմաններում, երբ այս տարվա սկզբին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Վենեսուելայի ազգային նավթային կորպորացիայի դեմ:

Վենեսուելայի նավթի արտահանումը Չինաստան աճում է, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին: