Վենեսուելան դատապարտել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցը
Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում տեղ գտած սխալները:
Հինգշաբթի օրը, Նիկոլաս Մադուրոյի կառավարորւթյունը տարածել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Կարակասը դատապարտում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի զեկույցը՝ այդ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասված է. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի անուշադրությունը և սխալները շատ են, իսկ զեկույցի տեքստում առկա է բացահայտ կողմնապահություն»:
Հունիսի 19-21-ը Վենեսուելա այցելած ՄԱԿ-մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն իր զեկույցում հայտարարել է, որ Մադուրոյի կառավարությունը և դրան հարող կառույցները հետևում են ընդդիմադիրներին ճնշելու քաղաքականությանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ուսումանսիրելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունները: