Վենեսուելան դատապարտել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցը
https://parstoday.ir/hy/news/world-i109117-Վենեսուելան_դատապարտել_է_մարդու_իրավունքների_գերագույն_հանձնակատարի_զեկույցը
Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում տեղ գտած սխալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2019 05:01 Asia/Tehran
  • Վենեսուելան դատապարտել է մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցը

Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում տեղ գտած սխալները:

Հինգշաբթի օրը, Նիկոլաս Մադուրոյի կառավարորւթյունը տարածել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Կարակասը դատապարտում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի զեկույցը՝ այդ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի անուշադրությունը և սխալները շատ են, իսկ զեկույցի տեքստում առկա է բացահայտ  կողմնապահություն»:

Հունիսի 19-21-ը Վենեսուելա այցելած ՄԱԿ-մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն իր զեկույցում հայտարարել է, որ Մադուրոյի կառավարությունը և դրան հարող կառույցները հետևում են ընդդիմադիրներին ճնշելու քաղաքականությանը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ուսումանսիրելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունները: