Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը փոխել է կառավարության հետ բանակցելու իր որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i109203-Վենեսուելայի_ընդդիմության_առաջնորդը_փոխել_է_կառավարության_հետ_բանակցելու_իր_որոշումը
Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն կիրակի օրը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները պատրաստ են Նորվեգիայի Օսլոյում հանդիպել ու բանակցել Նիկոլաս Մադուրոյի ներկայացուցիչների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2019 04:20 Asia/Tehran
  •  Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը փոխել է կառավարության հետ բանակցելու իր որոշումը

Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն կիրակի օրը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները պատրաստ են Նորվեգիայի Օսլոյում հանդիպել ու բանակցել Նիկոլաս Մադուրոյի ներկայացուցիչների հետ:

Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը ողջունել էր բանակցությունները հուրընկալելու Օսլոյի հայտարարությունը, սակայն Գուայդոն, Մադուրոյին բռնատեր անվանելով, հայտարարել էր. «Բանակցությունների համար ընդհանրապես լավ ժամանակ չէ»: Նա Մադուրոյին մեղադել էր մարդու իրավունքները խախտելու մեջ:

Ճգնաժամը լուծելու վերաբերյալ Մադուրոյի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ 2018թ. ընտրություններում, վենեսուելացիներն իրենց ձայնը տվեցին Նիկոլաս Մադուրոյին, իսկ ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող Գույադոյի գործողությունները երկրում ճգնաժամ առաջացրեցին:

Մայիսին նույնպես Մադուրոն և Գուայոդոն իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին Օսլո՝ բանակցելու նպատակով: Սակայն այդ բանակցություններն արդյունք չէին ունեցել: