ԱՄՆ կառավարությունը հաստատել է Վենեսուելայի ընդդիմությանը հովանավորելու համար նախատեսված բյուջեի նախագիծը
ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է ավելի քան 40 միլիոն դոլար հատկացնել Վենեսուելայի ընդդիմությանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) երեքշաբթի հայտարարել է, որ Կոնգրեսը հավանություն է տվել Վենեսուելայի ընդդիմությանը 40 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցության նախագծին:
Այս բյուջեն տրամադրվելու է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոյին ու նրա կողմնակիցներին:
Ավելի վաղ, նախատեսված էր այս բյուջեն տրամադրել Գվատեմալային և Հոնդուրասին՝ աղքատության և բռնությունների դեմ պայքարի նպատակով:
2018թ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր բոլոր ֆինանսական օժանդակություններն ուղղելու է Կենտրոնական Ամերիկայի երկրներին:
Այս տարվա ապրիլին, Խուան Գուայդոն, Միացյալ նահանգների ու նրա դաշնակցների աջակցությամբ, հեղաշրջման փորձ իրականացրեց Վենեսուելայում, որը սակայն պարտության մատնվեց՝ ժողովրդի ու բանակի դիմադրության շնորհիվ: