Վենեսուելայում մեկնարկել է Չմիավորման շարժման նիստը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, շաբաթ երեկոյան մեկնարկել է Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստը՝ «Միջազգային օրենքները հարգելով, խաղաղության ամրապդումը» կարգախոսով: Այդ մասին հաղորդել է վենեսուելական «Թելե Սոր» լրատվական գործակալությունը:
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արիզան ասել է.«Կարակասի նիստն առիթ է միջազգային իրավունքները պաշտպանելու համար, որոնք շարունակ խախտվում են ԱՄՆ-ի կողմից»:
Արիզան նշել է, որ այս նիստը առիթ է Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ԱՄՆ-ի վտանգավոր շրջափակումները դատապարտելու համար:
«Չմիավորման շարժման անդամ երկրները ընդհանուր դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի կառավարության դիմաց և նրանց համոզմամբ, Վաշինգտոնը ահաբեկչությունն ու պատերազմը միջոց է ծառայեցնում երկրների դեմ»,-ասել է Վենեսուելայի արտգործնախարարը:
Հուլիսի 20-ին և 21-ին, Կարակասում Չմիավորման շարժման անդամ երկրների նիստին մասնակցել են այդ շարժման անդամ ավելի քան 120 երկրների պատվիրակություններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, գլխավորելով մի պատվիրակություն, մասնակցել է այդ նիստին: