Վենեսուելայում մեկնարկել է Չմիավորման շարժման նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i109630-Վենեսուելայում_մեկնարկել_է_Չմիավորման_շարժման_նիստը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, շաբաթ երեկոյան մեկնարկել է Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստը՝ «Միջազգային օրենքները հարգելով, խաղաղության ամրապդումը» կարգախոսով: Այդ մասին հաղորդել է վենեսուելական «Թելե Սոր» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2019 09:30 Asia/Tehran
  • Վենեսուելայում մեկնարկել է Չմիավորման շարժման նիստը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, շաբաթ երեկոյան մեկնարկել է Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստը՝ «Միջազգային օրենքները հարգելով, խաղաղության ամրապդումը» կարգախոսով: Այդ մասին հաղորդել է վենեսուելական «Թելե Սոր» լրատվական գործակալությունը:

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արիզան ասել է.«Կարակասի նիստն առիթ է միջազգային իրավունքները պաշտպանելու համար, որոնք շարունակ խախտվում են ԱՄՆ-ի կողմից»:

Արիզան նշել է, որ այս նիստը առիթ է Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ԱՄՆ-ի վտանգավոր շրջափակումները դատապարտելու համար:

«Չմիավորման շարժման անդամ երկրները ընդհանուր դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի կառավարության դիմաց և նրանց համոզմամբ, Վաշինգտոնը ահաբեկչությունն ու պատերազմը միջոց է ծառայեցնում երկրների դեմ»,-ասել է Վենեսուելայի արտգործնախարարը:

Հուլիսի 20-ին և 21-ին, Կարակասում Չմիավորման շարժման անդամ երկրների նիստին մասնակցել են այդ շարժման անդամ ավելի քան 120 երկրների պատվիրակություններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, գլխավորելով մի պատվիրակություն, մասնակցել է այդ նիստին: