Վենեսուելայի նախագահ.«Երախտապարտ ենք Իրանին ցուցաբերած հովանավորության դիմաց»
https://parstoday.ir/hy/news/world-i109631-Վենեսուելայի_նախագահ._Երախտապարտ_ենք_Իրանին_ցուցաբերած_հովանավորության_դիմաց
Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, թուիթերում գրառում կատարելով, Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել Թեհրանի հովանավորությունը իմպերիալիզմը դիմագրավելու հարցում Կարակասին հովանավորելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2019 09:38 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահ.«Երախտապարտ ենք Իրանին ցուցաբերած հովանավորության դիմաց»

Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, թուիթերում գրառում կատարելով, Վենեսուելայի նախագահը բարձր է գնահատել Թեհրանի հովանավորությունը իմպերիալիզմը դիմագրավելու հարցում Կարակասին հովանավորելու ուղղությամբ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիկոլաս Մադուրոն, կիրակի օրը, թուիթերում գրել է.«Հաջող հանդիպում են ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Ես բարձր եմ գնահատում իմպերիալիզմին դիմագրավելու հարցում Վենեսուեայի նկատմամբ ձեր ցուցաբերած հովանավորությունը: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ»:

Շաբաթ երեկոյան, ԻԻՀ արտգործնախարարը հանդիպում է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ: Նրանք մտքերի փոխանակում են կատարել երկկողմ հարաբերությունների և երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ:

Չմիավորման շարժման տարեկան նիստին մասնակցելու նպատակով, Իրանի արտգործնախարարը Վենեսուելա է մեկնել: Ավարտելով Կարակաս կատարած այցը, Զարիֆը մեկնելու է Նիկարագուա և Բոլիվիա: