Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է՝ Վենեսուելային անպատասխանատու ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i109671-Վաշինգտոնը_Մոսկվային_մեղադրել_է_Վենեսուելային_անպատասխանատու_ռազմական_աջակցություն_ցուցաբերելու_մեջ
Վենեսուելայի ինքնաթիռի կողմից ԱՄՆ հետախուզական ինքնաթիռի հետապնդումից հետո, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Կարակասին անպատասխանատու աջակցություն ցուցաբերելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 14:08 Asia/Tehran
  • Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է՝ Վենեսուելային անպատասխանատու ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ

Վենեսուելայի ինքնաթիռի կողմից ԱՄՆ հետախուզական ինքնաթիռի հետապնդումից հետո, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Կարակասին անպատասխանատու աջակցություն ցուցաբերելու մեջ:

Կիրակի օրը, ԱՄՆ-ի հարավային հրամանատարության շտաբը մի տեսանյութ է հրապարակել՝ Վենեսուելայի  SU-30 կործանիչի կողմից  ամերիկյան PC-3  հետախուզական ինքնաթիռի հետապնդման վերաբերյալ, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, Կարիբյան ծովում:

ԱՄՆ-ի հարավային հրամանատարության շտաբը պնդել է, որ ամերիկյան օդանավը թռիչք է կատարել միջազգային օդային տարածքում:

ԱՄՆ-ն  Վենեսուելայի գործողությունը «վտանգավաոր քայլ» է համարել ինքնաթիռի ու դրա անձնակազմի համար և հավելել է, որ Վենեսուելայի  Sukhoi-30 կործանիչը շատ է մոտեցել ԱՄՆ-ի PC-3  հետախուզական ինքնաթիռին:

Վենեսուելան Սու-30 ինքնաթիռը Ռուսաստանից գնել է 2000-ական թվականներին, Հուգո Չավեսի նախագահության ժամանակ: