Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է՝ Վենեսուելային անպատասխանատու ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ
Վենեսուելայի ինքնաթիռի կողմից ԱՄՆ հետախուզական ինքնաթիռի հետապնդումից հետո, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Կարակասին անպատասխանատու աջակցություն ցուցաբերելու մեջ:
Կիրակի օրը, ԱՄՆ-ի հարավային հրամանատարության շտաբը մի տեսանյութ է հրապարակել՝ Վենեսուելայի SU-30 կործանիչի կողմից ամերիկյան PC-3 հետախուզական ինքնաթիռի հետապնդման վերաբերյալ, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, Կարիբյան ծովում:
ԱՄՆ-ի հարավային հրամանատարության շտաբը պնդել է, որ ամերիկյան օդանավը թռիչք է կատարել միջազգային օդային տարածքում:
ԱՄՆ-ն Վենեսուելայի գործողությունը «վտանգավաոր քայլ» է համարել ինքնաթիռի ու դրա անձնակազմի համար և հավելել է, որ Վենեսուելայի Sukhoi-30 կործանիչը շատ է մոտեցել ԱՄՆ-ի PC-3 հետախուզական ինքնաթիռին:
Վենեսուելան Սու-30 ինքնաթիռը Ռուսաստանից գնել է 2000-ական թվականներին, Հուգո Չավեսի նախագահության ժամանակ: