Լավրով. Վենեսուելայի բանակցությունները պետք է կայանան առանց նախապայմանների
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Վենեսուելայի ճգնաժամին ուղղված ցանկացած բանակցություն, պետք է անցկացվի առանց նախապայմանների ու արտաքին միջամտության»:
Սուրինամ կատարած այցի շրջանակներում կայացած մումուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովն ասել է. «Վենեսուելայի քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի ընդդիմության հետ ուղղակի բանակցությունների միջոցով, առանց նախապայմանների և որևէ այլ երկրի սպառնալիքների»:
Նշելով, որ Մոսկվան կապի մեջ է Վենեսուելայի ընդդիմության հետ, Լավրովը հավելել է, որ Կարակասին իր կամքը թելադրելու փոխարեն, աշխարհը պետք է ենթահող ստեղծի բանակցությունների համար:
Վերջին ամիսների ըթնացքում, ԱՄՆ_ն փորձում է հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում՝ աջակցելով այդ երկրի ընդդիմությանը:
Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով ու այդ երկրի ընդդիմությանն աջակցելով, ԱՄՆ-ն փորձում է տապալել այդ երկրի հակաամերիկյան տրամադրվածություն ունեցող ընդդիմությանը: