Կարակասը զգուշացրել է Վենեսուելայում ցանկացած ռազմական միջամտության կապակցությամբ
Հուլիս 29, 2019 04:30 Asia/Tehran
Վենեսուելայի հիմնադիր խորհրդի նապագահը զգուշացրել է, որ այդ երկրի ժողովուրդը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական միջամտության:
Դիասդադո Քաբելոն հայտարարել է, որ վենեսուելացիները պատրաստ են պայքարել իրենց երկրի համար, եթե ԱՄՆ-ն այնտեղ ռազմական միջամտություն իրականացնի:
Նա հավելել է. «Ամերիկացի զորայինները գուցե կարողանան մտնել Վենեսուելա, սակայն այնտեղից դուրս գալ չեն կարողանա»:
Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով ու հովանավորելով ընդդիմությանը, ԱՄՆ-ն փորձում է փոխել այդ երկրի հակաամերիկյան ուղղվածություն ունեցող իշխանությունը:
Պիտակ