Պոմպեո. Մինչև 2020թ ընտրությունները, մենք դուրս կգանք Աֆղանստանից
Հուլիս 30, 2019 04:51 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է. «Նախագահը վճռական է տրամադրված՝ նախքան առաջիկա նախագահական ընտրություներն ամերիկյան զորուժն Աֆղանստանից դուրս բերելու հարցում»:
Վաշինգտոնից Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն. «Թրամփը ցանկանում է մինչև 2020թ նախագահական ընտրությունները, որոնց նա մասնակցելու է երկրորդ անգամ, ամերիկյան զորուժը դուրս բերել Աֆղանստանից»:
2016թ. նախագակահան ընտրություններից առաջ նույնպես Թրամփը խոստացել է ամերիկյան զորուժը դուրս բերել Աֆղանստանից, սակայն երբ ընտրվեց նախագահի պաշտոնում, ավելի ուժեղացրեց ամերիկյան զորուժի ներկայությունն այդ երկրում:
Ներկա դրությամբ, Աֆղանստանում կա մոտ 19 հազար ամերիկացի զորային:
Պիտակ