Վենեսուելայի բանակը պատրաստակամություն է հայտնել դիմակայել ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i109957-Վենեսուելայի_բանակը_պատրաստակամություն_է_հայտնել_դիմակայել_ԱՄՆ_ին
Վենեսուելայի բանակը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Վենեսուելայի բանակը մարտական պատրաստվածության է բերվում ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 14:56 Asia/Tehran
  • Վենեսուելայի բանակը պատրաստակամություն է հայտնել դիմակայել ԱՄՆ-ին

Վենեսուելայի բանակը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Վենեսուելայի բանակը մարտական պատրաստվածության է բերվում ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար:

Հաղորդագրության մեջ ասված է.«Նախատեսված է մինչև օգոստոսի 30-ը երեք փուլ զորավարժություն անցկացնել Վենեսուելայում»:

«Վենեսուելայի բանակն ու ռազմական կառույցները պատրաստ են դիմակայել այդ երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա սպառնալիքներին», ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները շարունակվելով, Վենեսուելայի կառավարությունը, ժողովուրդն ու բանակը պատրաստ են դիմակայել Վաշինգտոնի ռազմական սպառնալիքներին:

Վենեսուելայի ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գույադոն ԱՄՆ-ի հովանավորությամբ հեղաշրջման փորձ արեց, սակայն Վենեսուելայի բանակի ու ժողովրդի դիմադրության շնորհիվ չեզոքացվեց այդ սադրանքը: