Վենեսուելայի բանակը պատրաստակամություն է հայտնել դիմակայել ԱՄՆ-ին
Վենեսուելայի բանակը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Վենեսուելայի բանակը մարտական պատրաստվածության է բերվում ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար:
Հաղորդագրության մեջ ասված է.«Նախատեսված է մինչև օգոստոսի 30-ը երեք փուլ զորավարժություն անցկացնել Վենեսուելայում»:
«Վենեսուելայի բանակն ու ռազմական կառույցները պատրաստ են դիմակայել այդ երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա սպառնալիքներին», ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները շարունակվելով, Վենեսուելայի կառավարությունը, ժողովուրդն ու բանակը պատրաստ են դիմակայել Վաշինգտոնի ռազմական սպառնալիքներին:
Վենեսուելայի ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գույադոն ԱՄՆ-ի հովանավորությամբ հեղաշրջման փորձ արեց, սակայն Վենեսուելայի բանակի ու ժողովրդի դիմադրության շնորհիվ չեզոքացվեց այդ սադրանքը: