Բացահայտվել է Բոլթոնի դերը Նիկոլաս Մադուրոյի մահափորձը կազմակերպելու գործում
Վենեսուելայի նախագահը մանրամասներ է ներկայացրել անօդաչու սարքի օգնությամբ իր դեմ կատարված մահափորձի վերաբերյալ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մեկ տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի գործում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մասնակցության վերաբերյալ ապացույցներ ունի:
Նշենք,որ Վենեսուելայի նախագահին պայթուցիկով լի անօդաչու սարքի օգնությամբ սպանելու փորձը ձեռնարկվել էր 2018 թվականի օգոստոսի 5-ին Կարակասում, երբ նա ելույթ էր ունենում Բոլիվարյան ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առիթով կազմակերպված արարողության ժամանակ: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավար կազմի անդամները չէին տուժել: Միայն մի քանի զինվորականներ էին վիրավորվել:
Միջադեպից մի քանի օր անց, Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի համար մեղադրեց իր աջակողմյան ընդդիմադիրներին և ԱՄՆ-ի ու Կոլումբիայի անվտանգության գործակալություններին: