Ռուսաստանը ողջունում է Վենեսուելայի անկախ արտաքին քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i110526-Ռուսաստանը_ողջունում_է_Վենեսուելայի_անկախ_արտաքին_քաղաքականությունը
ՌԴ Պաշտանության նախարարն ընդգծել է Մոսկվայի աջակցությունը՝ Վենեսուելայի օրինական կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի սադրանքների դեմ Կարակասի որդեգրած արտաքին անկախ քաղաքականության նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2019 13:26 Asia/Tehran
  •  Ռուսաստանը ողջունում է  Վենեսուելայի անկախ արտաքին քաղաքականությունը

ՌԴ Պաշտանության նախարարն ընդգծել է Մոսկվայի աջակցությունը՝ Վենեսուելայի օրինական կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի սադրանքների դեմ Կարակասի որդեգրած արտաքին անկախ քաղաքականության նկատմամբ:

ՏԱՍ գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Շոյգուն, գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսի հետ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի սադրանքների դեմ ուղղված Վենեսուելայի արտաքին անկախ քաղաքականությունը:

Շոյգուն հավելել է, որ Կարակասի պաշտոնյաների ջանքերը չեզոքացրել են Վենեսուելայում բողոքի ցույցեր հրահրելու և հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացնելու ԱՄՆ-ի նախագիծը:

ՌԴ Պաշտպանության նախարարը հավելել է. «Մոսկվան համոզված է, որ միայն վենեսուելացիներն իրավունք ունեն որոշել իրենց երկրի ճակատագիրը և ներկա իրավիճակում արտաքին որևէ միջամտություն, անընդունելի է»:

ԱՄՆ-ն, պատժամիջոցներ կիրառելով և ընդդիմությանը սատարելով, փորձում է տապալել Վենեսուելայի հակաամերիկյան տրամադրվածություն ունեցող կառավարությունը: