Ռուսաստանը ողջունում է Վենեսուելայի անկախ արտաքին քաղաքականությունը
ՌԴ Պաշտանության նախարարն ընդգծել է Մոսկվայի աջակցությունը՝ Վենեսուելայի օրինական կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի սադրանքների դեմ Կարակասի որդեգրած արտաքին անկախ քաղաքականության նկատմամբ:
ՏԱՍ գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Շոյգուն, գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսի հետ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի սադրանքների դեմ ուղղված Վենեսուելայի արտաքին անկախ քաղաքականությունը:
Շոյգուն հավելել է, որ Կարակասի պաշտոնյաների ջանքերը չեզոքացրել են Վենեսուելայում բողոքի ցույցեր հրահրելու և հասարակության մեջ բողոքի ալիք բարձրացնելու ԱՄՆ-ի նախագիծը:
ՌԴ Պաշտպանության նախարարը հավելել է. «Մոսկվան համոզված է, որ միայն վենեսուելացիներն իրավունք ունեն որոշել իրենց երկրի ճակատագիրը և ներկա իրավիճակում արտաքին որևէ միջամտություն, անընդունելի է»:
ԱՄՆ-ն, պատժամիջոցներ կիրառելով և ընդդիմությանը սատարելով, փորձում է տապալել Վենեսուելայի հակաամերիկյան տրամադրվածություն ունեցող կառավարությունը: