Թրամփ. Աֆղանստանում կմնա 8600 ամերիկացի զորային
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախատեսում է ԱՖղնաստանում թողնել 8600 ամերիկացի զինծառայողների, եթե համաձայնության գա թալիբների հետ:
Հինգշաբթի օրը, Fox News- ին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփն ասել է. «Աֆղանստանում ամերիկյան զորուժի թիվը կկրճատվի մինչև 8 600, ինչից հետո, Վաշինգտոնը կորոշի այդ երկրում ամերիկյան զորուժի ապագան: Սակայն նույնիսկ եթե Վաշինգտոնը համաձայնվի թալիբների հետ, ամերիկյան զորքերը կմնան Աֆղանստանում»:
Որոշ աղբյուրների համաձայն, ներկա դրությամբ, Աֆղանստանում կա 14 հազար ամերիկացի զորային, որոնցից 5 հազարը ներգրավված են ՀՕՊ համակարգերի աշխատանքում:
Չորեքաբթի օրը, Թալիբանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը եզրափակվելու գործընթացում և դրա արդյունքում, ԱՄՆ-ը դուրս կբերի իր զորայիններին: Թալիբանը երաշխավորել է, որ դրանից հետո, Աֆղանստանը չի դառնա ապահով վայր՝ ահաբեկչական խմբավորումների համար:
2001թ., ահաբեկչության դեմ պայքարի և ապահովություն հաստատելու պատրվակով, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ներխուժեցին Աֆղանստան: Սակայն այդ ժամանակից ի վեր, Աֆղանստանում անապահովությունը, թմրանյութերի անօրինական շրջանառությունն ու ահաբեկչությունն աճել են: