Թրամփ. Աֆղանստանում կմնա 8600 ամերիկացի զորային
https://parstoday.ir/hy/news/world-i110980-Թրամփ._Աֆղանստանում_կմնա_8600_ամերիկացի_զորային
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախատեսում է ԱՖղնաստանում թողնել 8600 ամերիկացի զինծառայողների, եթե համաձայնության գա թալիբների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2019 04:37 Asia/Tehran
  • Թրամփ. Աֆղանստանում կմնա 8600 ամերիկացի զորային

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախատեսում է ԱՖղնաստանում թողնել 8600 ամերիկացի զինծառայողների, եթե համաձայնության գա թալիբների հետ:

Հինգշաբթի օրը, Fox News- ին տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփն ասել է. «Աֆղանստանում ամերիկյան զորուժի թիվը կկրճատվի մինչև 8 600, ինչից հետո,  Վաշինգտոնը կորոշի այդ երկրում ամերիկյան զորուժի ապագան: Սակայն նույնիսկ եթե Վաշինգտոնը համաձայնվի թալիբների հետ, ամերիկյան զորքերը կմնան Աֆղանստանում»:  

Որոշ աղբյուրների համաձայն, ներկա դրությամբ, Աֆղանստանում կա 14 հազար ամերիկացի զորային, որոնցից 5 հազարը ներգրավված են ՀՕՊ համակարգերի աշխատանքում:

Չորեքաբթի օրը, Թալիբանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը եզրափակվելու գործընթացում և դրա արդյունքում, ԱՄՆ-ը դուրս կբերի իր զորայիններին: Թալիբանը երաշխավորել է, որ դրանից հետո, Աֆղանստանը չի դառնա ապահով վայր՝ ահաբեկչական խմբավորումների համար:  

2001թ., ահաբեկչության դեմ պայքարի և ապահովություն հաստատելու պատրվակով, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ներխուժեցին Աֆղանստան: Սակայն այդ ժամանակից ի վեր, Աֆղանստանում անապահովությունը, թմրանյութերի անօրինական շրջանառությունն ու ահաբեկչությունն աճել են: