Մադուրոյի կողմնակիցները քայլերթ են իրականացրել Վենեսուելայի մայրաքաղաքում
https://parstoday.ir/hy/news/world-i111075-Մադուրոյի_կողմնակիցները_քայլերթ_են_իրականացրել_Վենեսուելայի_մայրաքաղաքում
Վենեսուելայի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած Նիկոլաս Մադուրոյի հարյուրավոր կողմնակիցներ, քայլերթի ընթացքում վանկարկել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ ուղղված կարգախոսներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 04:20 Asia/Tehran
  •  Մադուրոյի կողմնակիցները քայլերթ են իրականացրել Վենեսուելայի մայրաքաղաքում

Վենեսուելայի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած Նիկոլաս Մադուրոյի հարյուրավոր կողմնակիցներ, քայլերթի ընթացքում վանկարկել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ ուղղված կարգախոսներ:

Շաբաթ օրը տեղի ունեցած քայլերթի մասնակիցները կրել են Վենեսուելայի դրոշր և Մադուրոյի պատկերները, ինչպես նաև պաստառներ, որոնց վրա գրված  է եղել . «Ոչ՝ Թրամփին»:

Ակցիայի մասնակիցները նշել են. «Թրամփն իրավունք չունի Վենեսուելային թելադրել ինչ անել»:

Կառավարության կողմնակիցները նշել են, որ պատերազմը, որը  վարում է ԱՄՆ-ը Վենեսուելայի ժողովրդի ու կառավարության դեմ, լրատվական ու հոգեբանական պատերազմ է:

Վերջին ամիսներին, հովանավորելով ընդդիմությանը և պատժամիջոցներ կիրառելով Վենսուելայի դեմ, ԱՄՆ-ը փորձում է հեղաշրջում իրականացնել այդ երկրում և իշխանությունից հեռացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այդ երկրի ժողովրդի համար դժվարություններ են առաջացրել սննդի հայթհայթման ու տնտեսական ոլորտներում: Սակայն վենեսուելացիները հայտարարել են, որ չեն դադարելու հովանավորել իրենց կառավարությանը: