Հավանաբար Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակայինները կփոխարինեն աշխարհազորայիններին
Ամերիկյան մի օրաթերթ գրել է.«Սպիտակ տան ավագ պաշտոնատարները մտադիր են Աֆղանստանում Կենտրոնական հետախուզական վարչության հրամանատարության տակ գտնվող աշխարհազորայիններին փոխարինել ամերիկացի բանակայիններով»:
New York Times թերթը երկուշաբթի օրը, հղում անելով իրազեկ աղբյուրների, գրել է.«Այս նախագծի համաձայն՝ այն աշխարհազորայինները, որոնք տարիներ շարունակ աշխատել են Աֆղանստանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության վերահսկողության տակ, Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ավելի մեծ դերատարությամբ են հանդես գալիս և փոխարինում են ԱՄՆ-ի բանակայիններին»:
Չնայած Սպիտակ Տան բարձրաստիճան պաշտոնյաները աջակցում են այդ նախագծին, New York Times-ը գրել է.«ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելը և ԱՄՆ բանակի ավագ հրամանատարները դեմ են այդ նախագծին»:
Ի դեպ Թալիբների խումբը հստակորեն հայտարարել է, որ տարբերություն չի դնում ամերիկացի զինծառայողների և ԿՀՎ-ի սպաների միջև:
Աֆղանստանի պաշտոնատարներն ու ժողովուրդը բազմիցս քննադատել են այդ երկրում ԱՄՆ-ի հրամանատարությամբ օտարերկրյա զորայինների ներկայությունը: Նրանք ԱՄՆ-ին կոչ են արել դուրս բերել իր զորքերին Աֆղանստանից: