Հավանաբար Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակայինները կփոխարինեն աշխարհազորայիններին
https://parstoday.ir/hy/news/world-i111097-Հավանաբար_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_բանակայինները_կփոխարինեն_աշխարհազորայիններին
Ամերիկյան մի օրաթերթ գրել է.«Սպիտակ տան ավագ պաշտոնատարները մտադիր են Աֆղանստանում Կենտրոնական հետախուզական վարչության հրամանատարության տակ գտնվող աշխարհազորայիններին փոխարինել ամերիկացի բանակայիններով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 14:24 Asia/Tehran
  • Հավանաբար Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակայինները կփոխարինեն աշխարհազորայիններին

Ամերիկյան մի օրաթերթ գրել է.«Սպիտակ տան ավագ պաշտոնատարները մտադիր են Աֆղանստանում Կենտրոնական հետախուզական վարչության հրամանատարության տակ գտնվող աշխարհազորայիններին փոխարինել ամերիկացի բանակայիններով»:

New York Times թերթը երկուշաբթի օրը, հղում անելով իրազեկ աղբյուրների, գրել է.«Այս նախագծի համաձայն՝ այն աշխարհազորայինները, որոնք տարիներ շարունակ աշխատել են Աֆղանստանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության վերահսկողության տակ, Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, ավելի մեծ դերատարությամբ են հանդես գալիս և փոխարինում են  ԱՄՆ-ի բանակայիններին»:

Չնայած Սպիտակ Տան բարձրաստիճան պաշտոնյաները աջակցում են այդ նախագծին, New York Times-ը գրել է.«ԿՀՎ ղեկավար Ջինա Հասպելը և ԱՄՆ բանակի ավագ հրամանատարները դեմ են այդ նախագծին»:

Ի դեպ Թալիբների խումբը հստակորեն հայտարարել է, որ տարբերություն չի դնում ամերիկացի զինծառայողների և ԿՀՎ-ի սպաների միջև:

Աֆղանստանի պաշտոնատարներն ու ժողովուրդը բազմիցս քննադատել են  այդ երկրում ԱՄՆ-ի հրամանատարությամբ օտարերկրյա զորայինների ներկայությունը: Նրանք ԱՄՆ-ին կոչ են արել դուրս բերել իր զորքերին Աֆղանստանից: