Վենեսուելայում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը
Վենեսուելացիները կրկին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով իրենց երկրի նկատմամբ ԱՄՆ նախագահի տնտեսական ճնշման և պաշարման քաղաքականության դեմ:
Երկուշաբթի օրը, Վենեսուելայի ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ուսանողներ ու բանվորներ, համախմբվելով Կարակասի Սիմոն Բոլիվարի հրապարակում, բողոքի նոտա են ստորագրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, իրենց երկիրը տնտեսական շրջափակման ենթարկելու և պատժամիջոցներ կիրառելու պատճառով:
Վենեսուելացիները Թրամփի լարվածություն առաջացնող քայլերի դեմ ցույց են անցկացրել նաև շաբաթ և կիրակի օրերին:
Վենեսուելայում հակաամերիկյան բողոքի ցույցերը սկսվեցին այն ժամանակ, երբ այդ երկրի պաշտոնատարները հայտարարեցին, որ ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային որոշ դաշնակիցները նոր դավեր են նյութում երկրի դեմ և հովանավորում են ընդդիմությանը:
Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությունը կործանելու և Խուան Գուայդոյի գլխավորած դրածո կառավարությունը իշխանություն բերելու հարցում ձախողելուց հետո, այսօր ԱՄՆ-ը փորձում է ավելի շատ Կոլումբիայի սահմանային դիրքից օգտվել: