Վենեսուելայում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i111119-Վենեսուելայում_շարունակվում_են_հակաամերիկյան_ցույցերը
Վենեսուելացիները կրկին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով իրենց երկրի նկատմամբ ԱՄՆ նախագահի տնտեսական ճնշման և պաշարման քաղաքականության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2019 07:36 Asia/Tehran
  • Վենեսուելայում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը

Վենեսուելացիները կրկին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով իրենց երկրի նկատմամբ ԱՄՆ նախագահի տնտեսական ճնշման և պաշարման քաղաքականության դեմ:

Երկուշաբթի օրը, Վենեսուելայի ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ուսանողներ ու բանվորներ, համախմբվելով Կարակասի Սիմոն Բոլիվարի հրապարակում, բողոքի նոտա են ստորագրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, իրենց երկիրը տնտեսական շրջափակման ենթարկելու և պատժամիջոցներ կիրառելու պատճառով:

Վենեսուելացիները Թրամփի լարվածություն առաջացնող քայլերի դեմ ցույց են անցկացրել նաև շաբաթ և կիրակի օրերին:

Վենեսուելայում հակաամերիկյան բողոքի ցույցերը սկսվեցին այն ժամանակ, երբ այդ երկրի պաշտոնատարները հայտարարեցին, որ ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային որոշ դաշնակիցները նոր դավեր են նյութում երկրի դեմ և հովանավորում են ընդդիմությանը:

Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությունը կործանելու և Խուան Գուայդոյի գլխավորած դրածո կառավարությունը իշխանություն բերելու հարցում ձախողելուց հետո, այսօր ԱՄՆ-ը փորձում է ավելի շատ Կոլումբիայի սահմանային դիրքից օգտվել: