Վենեսուելայի նախագահը կոչ է արել դատական գործ հարոցել Գուայդոյի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i111217-Վենեսուելայի_նախագահը_կոչ_է_արել_դատական_գործ_հարոցել_Գուայդոյի_դեմ
Վենեսուելայի նախագահն անդրադառնալով ընդդիմության առաջնորդի կողմից Գոյանի նավթահանքը օտարներին հանձնելու քայլին, դա որակել է դավաճանություն և կոչ արել դատական գործ հարուցել Գուայդոյի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2019 15:07 Asia/Tehran
  • Վենեսուելայի նախագահը կոչ է արել դատական գործ հարոցել Գուայդոյի դեմ

Վենեսուելայի նախագահն անդրադառնալով ընդդիմության առաջնորդի կողմից Գոյանի նավթահանքը օտարներին հանձնելու քայլին, դա որակել է դավաճանություն և կոչ արել դատական գործ հարուցել Գուայդոյի դեմ:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  դատախազությանը հորդորել է պատասխանատվության կանչել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ՝ դավաճանության մեղադրանքով:

Վենեսուելայի նախագահը Գուայդոյին մեղադրում է Գոյանի նավթային վիճելի Էսքուիդա տարածքն օտարներին հանձնելու մեջ:

Նա ասել է, որ տեղեկություների համաձայն, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը բանակցություններ է վարում Էսքուիդա տարածքը հանձնելու մասին, իր կառավարությանը քաղաքական աջակցություն ցուցաբերելու դիմաց:

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի դատախազությունը պետք է պատասխանատվության կանչի Գուայդոյին, քանի որ այդ հանցագործությունը հայրենիքի դավաճանություն է:

Վենեսուելան միշտ տարաձայնություններ է ունեցել Գոյանի հետ՝ Էսքուիդա տարածքի հարցով: