Վենեսուելայի կառավարությունը չեղարկել է ընդդիմության հետ երկխոսությունը
Վենեսուելայի նախագահը դատապարտելով Էսեկիբոյի վիճելի տարածքը վաճառելու վենեսուելացի ընդդիմադիրների առաջնորդի ջանքերը, չեղարկել է կառավարության ու ընդդիմության միջև երկխոսությունը:
Գայանայի և Վենեսուելայի հակամարտելի տարածքը վաճառելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչների քայլերի վերաբերյալ Կարակասի իշխանությունների հայտարարություններից հետո, Նիկոլաս Մադուրոն տեղեկացրել է ընդդիմության հետ բանակցությունների ավարտի մասին:
Նշելով, որ միանում է Էսեկիբոն Գայանային հանձնելու Գուայդոյի ջանքերի դեմ բողոքներին, Մադուրոն ասել է.«Քանի դեռ Գուայդոն Էսեկիբոն հանձնելու մտադրությունից չի հրաժարվել, մենք նրանց հետ բանակցության սեղանի շուրջ չեն նստելու»:
Նիկոլաս Մադուրոն անցած հինգշաբթի օրը ևս Վենեսուելայի դատախազությանը կոչ էր արել Գուայդոյին քրեական հետապնդման ենթարկել Էսեկիբոյի նկատմամբ իր դիրքորոշման և երկրին դավաճանելու պատճառով:
Մադուրոյի և Գուայդոյի ներկայացուցիչներն ավելի վաղ բանակցություններ են վարել Նորվեգիայի միջնորդությամբ: